ԵԱՀԿ-ն անօրինական է ճանաչել Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեն
Աշխարհ
Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեն, որը ինքնավարությունում նշանակված է մարտի 16-ին, հակասում է Ուկրաինայի սահմանադրությանը և պետք է անօրինական համարվի: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը, ում հայտարարությունը հրապարակված է ԵԱՀԿ-ի կայքում:
Նրա խոսքով՝ Ղրիմի ինքնավարության աստիճանի կամ անկախության շուրջ հանրաքվեն պետք է հիմնվի Ուկրաինայի սահմանադրության վրա և պետք է համապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին: Նա կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին ձեռնպահ մնալ ոչ սահմանադրական գործողություններից, ինչպես նաև բացառել հանրաքվեին ԵԱՀԿ-ի դիտորդների ուղարկելու հնարավորությունը:
Բուրկհալտերը նշել է, որ, բացի հանրաքվեի ոչ սահմանադրական լինելուց, դիտորդներ ուղարկելու ևս մեկ խոչընդոտ է Ուկրաինայի իշխանությունների կողմից հրավերի բացակայությունը՝ նկատի առնելով այն, որ հանրաքվեին հետևելու հրավերն ուղարկվել է ոչ թե Կիևի, այլ Ղրիմի խորհրդարանի կողմից:
Միևնույն ժամանակ Բուրկհալտերն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է բոլոր կողմերի հետ երկխոսություն վարել Ղրիմի շուրջ ստեղծված իրադրությունից ելք գտնելու համար:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու