Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կհանդիպի Բարաք Օբամայի հետ
Աշխարհ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»:
Ինչպես նախատեսված է Միացյալ Նահանգներում Ուկրաինայի կառավարության ղեկավարի այցի ծրագրով, մարտի 12-ին նա հանդիպում կունենա նախագահ Բարաք Օբամայի հետ: Նույն օրը Յացենյուկը հանդիպումներ կանցկացնի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավարության, ինչպես նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների հետ:
Մարտի 13-ին Ուկրաինայի վարչապետը կմասնակցի Վաշինգտոնում Շևչենկոյի հուշարձանին ծաղիկներ դնելու արարողությանը: Դրանից հետո նա կմեկնի Նյու Յորք, որտեղ կայցելի ՄԱԿ և, ինչպես սպասվում է, կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ուկրաինայի իրադրությանը նվիրված բաց նիստին: Նյու Յորքում Յացենյուկի գտնվելու ծրագիրը նաև հանդիպում է նախատեսում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ:
Նախօրյակին Սպիտակ տունը հայտարարություն է տարածել Ուկրաինայի վարչապետի ԱՄՆ այցի վերաբերյալ: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ այդ այցը «կցուցադրի Միացյալ Նահանգների հաստատուն աջակցությունն Ուկրաինայի ժողովրդին, որը ոգեշնչող արիություն ու դիմացկունություն դրսևորեց ճգնաժամի ընթացքում»:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու