Ղրիմում բնակվող ադրբեջանցիները միացել են թաթարների գործողություններին Ռուսաստանի դեմ
Աշխարհ
Ղրիմի թաթարները բոյկոտելու են Ինքնավար Հանրապետությունում նշանակված հանրաքվեն' չնայած այն բանին, որ դրա արդյունքն արդեն կանխորոշված է, «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ղրիմի թաթարների խորհրդի նախագահ Ռեֆաթ Չուբարովը:
Ղրիմի ադրբեջանցիների առաջնորդ Ռահիմ Հումբաթովը haqqin.az-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղրիմում բնակվող ադրբեջանցիները նախանշված հանրաքվեն համարում են ապօրինի և բոյկոտելու են այն:
Կայքին հայտնի է դարձել, որ Ադրբեջանը դիտորդներ չի ուղարկի Ղրիմում անցկացվելիք հանրաքվեին, որը տեղի կունենա մարտի 16-ին: Ղրիմի ռադան մարտի 11-ին «Անկախության մասին հռչակագիր» է ընդունել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն