Ադրբեջանում 9 գեներալ պաշտոնանկ է արվել
Աշխարհ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանագրով զինված ուժերի շարքերից զորացրվել և պահեստային կարգ է փոխադրվել Ադրբեջանի ԶՈւ ռազմական ակադեմիայի նախկին պետ, գեներալ-մայոր Նաջաֆ Համբարովը: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը` հղում կատարելով իր ռազմական աղբյուրներին:
Զաքիր Հասանովը երեկ հրամանագիր է ստորագրել նաեւ Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շային Սուլթանովին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Նրան պաշտոնից զրկելու պատճառների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Վերջին մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հրամանով ԶՈւ շարքերից պաշտոնանկ է արվել 7 գեներալներ ևս` ԶՈւ գլխավոր շտաբի կազմակերպչական-մոբիլիզացիոն վարչության նախկին պետ գեներալ-լեյտենանտ Յաշար Այդամիրովը, ՊՆ գլխավոր տեսչության պետ գեներալ-մայոր Մամեդ Բեյդուլլաեւը, կապի վարչության պետ գեներալ-մայոր Ֆազիլ Աշումովը, ՊՆ թիկունքի վարչության պետ գեներալ-մայոր Փիրի Իսրաֆիլովը, ռազմական կրթության և ուսուցման վարչության աշխատակից գեներալ-մայոր Էլման Հանբարովը և ՊՆ ռազմաբժշկական վարչության նախկին պետ բժշկական ծառայության գեներալ-մայոր Դաղլար Աբդուլլաևը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու