Ղրիմի` Ռուսաստանին միանալու օգտին կքվեարկի բնակչության մինչև 85 տոկոսը. խորհրդարանի խոսնակ
Աշխարհ
Բնակչության մինչև 85 տոկոսը հանրաքվեում կքվեարկի Ռուսաստանի կազմի մեջ Ղրիմի մտնելու օգտին: Սոցիոլոգիական հետազոտությունների այս միջին վիճակագրական տվյալները մարտի 12-ին հնչեցրել է Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը:
«Մենք ունենք ուսումնասիրության և սոցիոլոգիայի վարկանիշները՝ այսօր 80 տոկոսից ավելին կողմ է Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն: Մենք ակնկալում ենք, որ երեք օրվա ընթացքում այդ թիվը կհասնի 85 տոկոսի»,-ասել է Կոնստանտինովը: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ Ղրիմի բնակչության 93 տոկոսը կտրականապես դեմ է այն բանին, որ Ղրիմը մնա Ուկրաինայի կազմում: «Մենք էլի մի քանի օր ունենք, դեռ աշխատելու տեղ կա»,-ասել է Գերագույն խորհրդի ղեկավարը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն