Ուկրաինան չի փոխել ԱՊՀ-ն նախագահելու ծրագրերը
Աշխարհ
ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հուսով է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները բացասաբար չեն ազդի ԱՊՀ-ում նրա գործունեության վրա: Այդ մասին հայտնում է itar-tass-ը:
«Առայժմ Համագործակցությունում Ուկրաինայի նախագահության բոլոր միջոցառումներն ընթանում են պլանի համաձայն: Դրանց փոփոխման կամ շտկման վերաբերյալ Կիևից որևէ առաջարկություն չի ստացվել»,-ընդգծել է Լեբեդևը:
«Նախօրյակին Համագործակցության մասնակից պետությունների մշտական ներկայացուցիչների խորհրդի արտահերթ նիստում այդ հարցի շուրջ տեղի է ունեցել տևական քննարկում, ինչից հետո առաջարկվել է Ուկրաինայում ստեղծված իրադրությունը քննարկելու համար հանդիպումն ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով անցկացնել մարտի 14-ին Մինսկում: Կարևոր է, որ այդ որոշումն ստորագրել է Համագործակցության կոորդինացիոն ինստիտուտներին առընթեր Կիևի մշտական լիազոր ներկայացուցիչ Իվան Բունեչկոն»,-ասել է Լեբեդևը:
Ապրիլի 4-ին Մոսկվայում պետք է տեղի ունենա ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը»,-հավելել է Լեբեդևը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու