Էրդողանի պաշտոնանկության պահանջով միտինգները Թուրքիայում վերածվել են ոստիկանության հետ բախումների
Աշխարհ
Անչափահասի մահը, ով տուժել էր Ստամբուլում Գեզի այգու բնապահպանական ամառային բողոքի ակցիաների ժամանակ, նոր անկարգություններ է առաջացրել Անկարայում և Ստամբուլում: Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնանկության պահանջով երեկվանից շարունակվող միտինգները վերածվել են ոստիկանության հետ ցուցարարների բախումների:
Ինչպես հայտնում է, HaberTurk-ը, բախումներում երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել: Ոստիկանությունը Անկարայի Քըզըլայ թաղամասում, որտեղ ևս բողոքի ակցիա է ընթանում, անվտանգության խիստ միջոցառումներ է սկսել իրագործել: Իրադարձություններին օդից հետեւում են ոստիկանական ուղղաթիռներ:
Այսօր հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել Թուրքիայի քաղաքների փողոցներ իրենց բողոքն արտահայտելու Էրդողանի կառավարության քաղաքականության դեմ: Ակցիաների մասնակիցները պահանջել են Էրդողանի եւ ամբողջ կառավարության հրաժարականը: Թուրքական ոստիկանությունը դաժանորեն ցրել է հակակառավարական միտինգները Ստամբուլում եւ Անկարայում' ցուցարարների դեմ օգտագործելով ջրաշիթեր, գազի նռնակներ եւ ռետինե գնդակներ:
Անցյալ տարվա մայիսին Թուրքիայում բնապահպանական նկատառումներով սկսված բողոքի ակցիաները վերածվել էին հակակառավարական ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհություն էին հայտնել իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից, եւ պահանջել կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների հետուանքով 5 մարդ զոհվել, 8000-ից ավելի մարդ վիրավորվել, հարյուրավոր մարդիկ էլ ձերբակալվել էին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու