Ղրիմի գայթակղիչ դատախազը մեղադրվում է պետական իշխանությունը զավթելու մեջ (լուսանկարներ)
Աշխարհ
33-ամյա գայթակղիչ Նատալյա Պոկլոնսկայան, ում երկու օր առաջ Ղրիմի Գերագույն խորհուրդը նշանակել էր Ինքնավար Հանրապետության դատախազ, արդեն մեղադրվում է պետական իշխանությունը զավթելու փորձի մեջ: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ: Մինչ այդ նա աշխատել է Ուկրաինայի Սահմանադրական դատարանում, որտեղից նրան պաշտոնանկ էին արել՝ դատախազի ծառայողական երդումը խախտելու համար:
Ավելի վաղ Նատալյա Պոկլոնսկայան "Крым" հեռուստաալիքի հաղորդաշարերից մեկի ընթացքում հայտնել էր, որ Կիևի իշխանությունները նման են մոխրացած դևերի, որոնք մի օր վերանալու են:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան երդումները խախտելու համար ժամանակից շուտ լիազորությունները դադարեցրել և աշխատանքից հեռացրել է Սահմանադրական դատարանի հինգ դատավորի:






















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն