Ղրիմում կայանալիք հանրաքվեն իրավական ուժ չունի. «Մեծ յոթնյակ»
Աշխարհ
Ինչպես հայտնում է "Голос Америки"-ն, «յոթնյակի» պետությունները՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն, Ռուսաստանին կոչ են անում դադարեցնել Ղրիմի կարգավիճակը փոփոխելուն ուղղված գործողություններն ու ջանքերը: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Ցանկացած նման հանրաքվե չի կարող իրավական ուժ ունենալ, քանի որ ծավալվող գործողությունները համարվում են Ուկրաինայի և միջազգային օրենքի խախտում»,-ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Ռուսաստանի զինված ուժերի միջոցով ահաբեկումն ու ագրեսիվ վերաբերմունքով գործողությունները բարոյական ուժ չեն ունենա, այդ պատճառով էլ չեն ընդունվի հանրաքվեի արդյունքները:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու