Օբաման հույս ունի, որ Ղրիմի ապագայի շուրջ հանրաքվեն դեռ կարելի է կանգնեցնել
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անօրինական է համարում մարտի 16-ին Ղրիմում նշանակված հանրաքվեն: «Մենք ամբողջովին մերժում ենք Ղրիմում հանրաքվե անցկացնելու պլանները»,- հայտարարել է նա Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ կայացած հանդիպումից հետո:
Նախագահն ասել է, որ թերակղզու ապագայի շուրջ հանրաքվեն դեռ կարելի է կանգնեցնել: Նա հուսով է, որ վերջին պահին դիվանագիտական ջանքերը կարող են բերել այն բանին, որ հանրաքվեի նախաձեռնողները «կմտափոխվեն»: Եթե այն, այդուամենայնիվ, կայանա, «մենք չենք ճանաչի որևիցե հանրաքվե»:
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և աշխարհի մյուս երկրները «հարկադրված կլինեն» այնպես անել, որ Ռուսաստանը «թանկ կվճարի, եթե շարունակի իր ուղեգիծը Ուկրաինայի նկատմամբ»:
Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ կլինի նրա տարածքային ամբողջականությունն ապահովելու գործում: Իր հերթին Յացենյուկն ասել է, թե Ուկրաինան երբեք չի հանձնվի իր տարածքի համար մղվող պայքարում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու