Աշխարհը նշում է Ֆրանցիսկոսի՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետ ընտրվելու առաջին տարեդարձը
Աշխարհ
Աշխարհը մարտի 13-ին վերհիշում է արգենտինացի կարդինալ Խոսե Մարիա Բերգոլիոյի՝ Հռոմի պապ ընտրվելը: Լատիներենով հռչակավոր արտահայտությունը, որն ավետեց նոր քահանայապետի ընտրության մասին՝ «Habemus Param» հնչել է 2013 թվականի մարտի 13-ի տեղական ժամանակով ժամը 20:13-ին:
Արգենտիանցի Բերգոլիոն հայտարարել է եկեղեցին փոխելու մտադրության մասին: Իր քահանայական վարդապետության կենտրոնում նա դրել է հասարակ մարդուն, սկսել է ուշադրությունն ուղղել առաջին հերթին աղքատներին և ընչազուրկներին: Ըստ որում նա չի փոխել մոտեցումը բարոյագիտական հարցերի նկատմամբ, ինչպիսիք են ամուսնությունը, էվթանազիան, կնոջ դերը եկեղեցում:
Մեկ տարվա ընթացքում Ֆրանցիսկոսը դարձել է հասարակական-քաղաքական կյանքի ամենահայտնի անձանցից մեկը: Նրան «Տարվա մարդ» են ճանաչել հեղինակավոր կազմակերպություններն ու հրատարակությունները, նա նշված է խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում: Ամեն չորեքշաբթի շարունակում են կոլեկտիվ ունկնդրությունների հավաքվել տասնյակ հազարավոր ուխտավորներ:
Ֆրանցիսկոսն ապշեցրել է նաև իր ապրելակերպի ոճով: Արդեն լեգենդ է դարձել Առաքելական պալատի շքեղ հարկաբաժիններում բնակվելուց հրաժարվելու նրա որոշումը, որոնց նա գերադասել Վատիկանի հյուրանոցի համարը, թափառաշրջիկների հրավիրումն իր ծննդյան օրվան, երթևեկությունը հասարակ ավտոմեքենաներով և ավտոբուսով, հրաժարումն իր կարգավիճակին պատշաճող պերճությունից:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու