Սուխումը Յացենյուկին մեղադրել է Աբխազիայի վերաբերյալ սադրիչ հայտարարություններ անելու մեջ
Աշխարհ
Աբխազիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել մարտի 11-ին Ուկրաինայի Գերագույն ռադայում այդ երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի արած հայտարարությունների կապակցությամբ:
Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունն այն կարծիքին է, որ Յացենյուկն «իրեն մի շարք ակնհայտ ստահոդ ու սադրիչ արտահայտություններ է թույլ տվել Աբխազիայի իրադրության վերաբերյալ»:
«Աբխազիայի Հանրապետությունը թեև ոչ մեծ, բայց կայացած պետություն է, որտեղ իշխանությունը ձևավորվում է օրինական սահմանադրական ճանապարհով ազատ ու ժողովրդավարական ընտրությունների միջոցով, այլ ոչ թե զինված հեղաշրջումների ու «մայդանների» հետևանքով»,-ասված է հայտարարության մեջ:
«Ի տարբերություն Կիևի իշխանությունների, մեր երկրում հոգատար վերաբերմունք կա էթնիկական ու լեզվական բազմազանության նկատմամբ: Աբխազիայի համար անընդունելի են պետական քաղաքականության ազգայնամոլական սկզբունքները»,-նշվում է փաստաթղթում:
«Վերադառնալով Ղրիմի իրադարձություններին՝ կարծում ենք, որ ստեղծված հանգամանքներում ինքնավար հանրապետության տարածքում բնակվող քաղաքացիներն իրավունք ունեն ինքնուրույն ընտրելու իրենց հետագա ճակատագիրն ու թերակղզու քաղաքական կարգավիճակը՝ ժողովուրդների ու ազգերի ինքնորոշման համապարփակ իրավունքին համապատասխան»,-ընդգծվում է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու