Ռուսաստանից Սևաստոպոլ է հասցվել մարդասիրական օգնություն
Աշխարհ
Ռուսաստանից Սևաստոպոլ են հասցվել մարդասիրական օգնության բեռները: Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը:
Ութ մեծ բեռնատարներ և մի քանի միկրոավտոբուսներ, որոնք ավտոշարասյուն էին կազմել Վոլգոգրադրում, «Գիշերային գայլեր» ակումբից մոտոցիկլավարների ուղեկցությամբ հանդիսավոր կերպով մտել են Նախիմովի հրապարակ, որտեղ նրանց արդեն սպասում էին սևաստոպոլցիները:
Սևաստոպոլի Համակարգող խորհրդի ներկայացուցիչն ասել է, որ բերված սննդամթերքը, դեղորայքը, վերմակները, կրակմարիչները, դյուրակիր գեներատորները և բազմաթիվ այլ իրեր, կօգտագործվեն Սևաստոպոլի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների մասնակիցների կենցաղը կազմակերպելու համար, որոնք հերթապահում են քաղաքում և պահակակետերում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն