Արբուզովը նախազգուշացնում է Ուկրաինայում հնարավոր սոցիալական աղետի մասին
Աշխարհ
Ուկրաինան արդեն մոտ ժամանակներս կարող է բախվել սոցիալական ոլորտի ճգնաժամին: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի նախկին պաշտոնակատար Սերգեյ Արբուզովը:
«Երկրում օրհասական իրադրություն կարող է ստեղծվել շատ շուտով, քանի որ նոր իշխանությունն իր ջանքերը կենտրոնացրել է բացառապես փոխառու միջոցների ներգրավման վրա և լիովին մոռացել է սոցիալական քաղաքականության մասին»,-ընդգծել է նա:
Արբուզովը ափսոսանքով է հայտնել, որ «քաղաքացիների հանդեպ պարտավորությունները հաճախ չեն կատարվում», և Ուկրաինայի շատ տարածաշրջաններում աշխատավարձերի ու թոշակների վճարումները կատարվում են մեծ ձգձգումներով, իսկ սոցիալական ծրագրերի զգալի մասը պարզապես անտեսվում է:
«Եթե մոտ ժամանակներս իշխանությունը չսկսի կատարել քաղաքացիների հանդեպ իր պարտավորությունները, երկրում տեղի կունենա հերթական աղետը»,-ընդգծել է նա: Արբուզովը կոչ է արել Ուկրաինայի նոր ղեկավարությանը՝ «հիմնախնդիրը լուծելու համար ձեռնարկել շտապ միջոցներ»: «Այսօր դրա համար ժամանակ ու հնարավորություններ դեռ կան: Հարկավոր է միայն գործի նկատմամբ պրոֆեսիոնալ մոտեցում»,-հավելել է նա:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու