Ենթադրյալ աղետի վայրում կորած Boeing-ի բեկորներ չեն հայտնաբերվել
Աշխարհ
Վիետնամական և մալայզիական ինքնաթիռները «Մալայզիայի ավիագծեր» ավիաընկերության կորած Boeing 777-200-ի բեկորներ չեն գտել դրա հնարավոր աղետի շրջանում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությանը:
Մալայզիայի ռազմաօդային ուժերի ղեկավար Ռոձալի Դուդը նույնպես հավաստել է այս տեղեկատվությունը:
Որոնողական գործողությունն իրականացվել է Հարավչինական ծովում, որտեղ ավելի վաղ չինական արբանյակները գրանցել էին մի շարք չճանաչված առարկաներ: Ըստ ՉԺՀ-ի պաշտպանական գիտության, տեխնիկայի և արդյունաբերության կոմիտեի տվյալների՝ Երկրի Gaofen-1 հեռավորական զոնդման մեծ լուծաչափով արբանյակը մարտի 9-ին որոնման շրջանում Հարավչինական ծովի մակերևույթին գրանցել էր երեք լողացող առարկա:
Այժմ մի շարք երկրներ հետաքննում են Boeing 777-200-ի անհետացման հնարավոր պատճառները: Մասնավորապես, ըստ ավիացիոն անվտանգության ամերիկացի մասնագետների վարկածի, որոնք ստացել են շարժիչի աշխատանքի վերաբերյալ տվյալները, հանրանավը կարող էր չորսից մինչև հինգ ժամ օդում լինել այն բանից առաջ, երբ նրա հետ կապը կորել է:
Boeing 777-200 ինքնաթիռի հետ կապը, որտեղ գտնվում էին 227 ուղևորներ և անձնակազմի 12 անդամներ, կտրվել էր մարտի 7-ին Երևանի ժամանակով ժամը 22:40-ին Մալայզիայի մայրաքաղաքից թռիչքից երկու ժամ անց:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու