Ուկրաինայի խորհրդարանը դիմել է ՄԱԿ-ին՝ «Ղրիմի իրադրությունը քննարկելու» կոչով
Աշխարհ
Ուկրաինայի խորհրդարանը դիմել է ՄԱԿ-ին՝ «Ղրիմի Ինքնավար Հանրապետության իրադրությունը քննարկելու» կոչով:
Այս դիմումը պաշտպանել է 250 պատգամավոր:
«Դրա հետ մեկտեղ, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ սահմանված ինքնապաշտպանության իրավունքով (հոդված 51) Ուկրաինան իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում օգնության համար դիմել ցանկացած պետության կամ հավաքական անվտանգության տարածաշրջանային համակարգի՝ իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը վերականգնելու համար»,-նշվում է փաստաթղթում:
«Մեր դիմումը հիմք կտա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նստաշրջան անցկացնելու համար»,-Գերագույն ռադայում ասել է «Բատկիվշչինա» խմբակցության փոխղեկավար, Ուկրաինայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Տարասյուկը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու