Էրդողանն ընդդիմադիր առաջնորդներին կոչ է արել հրաժարական տալ
Աշխարհ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել երկրում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պարտություն կրելու դեպքում հրաժարական տալ: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նրա խոսքով, այն, որ կուսակցությունների առաջնորդները կարող են հրաժարական տալ, Թուրքիայի համար պետք է սովորական երեւույթ դառնա: Թուրքիայի վարչապետը նաև նշել է, որ իր գլխավորած` իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կհաղթի ՏԻՄ ընտրություններում, որոնք կանցկացվեն 2014 թ. մարտի 30-ին:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստ է հեռանալ քաղաքականությունից, եթե իշխող կուսակցությունը չհաղթանակի ՏԻՄ ընտրություններում: «Հայտարարում եմ ուղիղ եւ բաց. եթե ԱԶԿ-ն այդ ընտրություններում առաջինը չլինի, ապա ես պատրաստ եմ հեռանալ քաղաքականությունից», -ասել էր նա:
Ենթադրվում է, որ ՏԻՄ ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է ԱԶԿ-ի և գլխավոր ընդդիմադիր Ժողվորդահանրապետական կուսացության միջև:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու