Կարգելվի Տուրչինովի և Յացենյուկի մուտքը Ղրիմ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի պաշոնակատար Ալեքսանդր Տուրչինովի, երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի և «նացիստական կարգախոսների մյուս քարոզիչների» մուտքը Ղրիմ կարգելվի: Այդ մասին ria.ru-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ինքնավար Հանրապետության խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը:
«Անհրաժեշտ է կազմել այն անբարեհույս անձանց ցուցակը, որոնք մոտ ապագայում չպետք է հատեն մեր սահմանը և մտնեն Ղրիմի տարածք: Դրանք այն մարդիկ են, ովքեր կապված են ոստիկանության և «Բերկուտի» ծանակման հետ, նրանք, ովքեր քարոզում են նացիստական կարգախոսներ, և նրանք, ովքեր հրապարակավ համակրում են նրանց»,-ասել է քաղաքական գործիչը:
Պատասխանելով այն հարցին, թե այդ ցուցակների մեջ կմտնե՞ն Տուրչինովը և Յացենյուկը, Կոնստանտինովը պատասխանել է. «Կմտնեն, այո′: Նրանք Ղրիմի համար մեռած են` մեր մարդկանց, «Բերկուտի» մարտիկների մահվանից հետո: Նրանց Ղրիմ չեն թողնի»:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու