Ղրիմի տարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել են քվեաթերթիկները` հանրաքվեի անցկացման համար
Աշխարհ
Ղրիմի բոլոր 27 տարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել են հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ 1,5 միլիոն քվեաթերթիկ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ղրիմի Գերագույն խորհրդի հանրաքվեի նախապատրաստման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Երեկ ժամը 8-ից մինչև 21-ն արտագնա նիստի կարգով քվեաթերթիկներն ընդունել ենք տպարաններից, իսկ այնուհետև բաժանել 27 տարածքային հանձնաժողովներին: Մենք բաժանել ենք 1 միլիոն 550 հազար քվեաթերթիկ, որոնք անհրաժեշտ են հանրաքվի անցկացման համար»,-ասել է Մալիշևը:
«Դրանք բոլորը բարեհաջող հասել են տեղեր և գտնվում են պահպանության ներքո»,-հավելել է նա:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու