Գերագույն ռադան ստեղծել է Ուկրաինայի ազգային գվարդիա
Աշխարհ
Գերագույն ռադան ընդունել է «Ուկրաինայի ազգային գվարդիայի մասին» օրենքը: Համապատասխան փաստաթղթի օգտին քվեարկել է 262 ժողովրդական պատգամավոր: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»:
Ըստ օրենքի՝ խորհրդարանն առաջարկում է ներքին գործերի նախարարության ներքին զորքերը վերակազմել Ուկրաինայի ազգային գվարդիայի՝ զինվորական կազմավորում իրավապահ գործառույթներով, որը կմտնի համակարգի մեջ:
Պլանավորվում է, որ փոխգործակցելով իրավապահ մարմինների հետ՝ այն կապահովի պետական անվտանգությունը և կպաշտպանի պետական սահմանը, ինչպես նաև կկանխի ահաբեկչական գործունեությունը և ապօրինի ռազմականացված կամ զինված կազմավորումների, ահաբեկչական կազմակերպությունների, կազմակերպված խմբերի և հանցավոր կազմակերպությունների գործունեությունը:
«Ստորաբաժանման թվաքանակը մինչև 60 հազար է, իսկ ավելացման անհրաժեշտության դեպքում համապատասխան որոշումները պետք է ընդունի խորհրդարանը»,-ասել է խորհրդարանի խոսնակ, նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու