Պենտագոնը կորած Boeing-ը փնտրում է արդեն Հնդկական օվկիանոսում
Աշխարհ
Պենտագոնն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Էսկադրային ականակիր է ուղարկել Հնդկական օվկիանոսի շրջան՝ մալայզիական կորած ավիահանրանավի որոնումների համար: Այդ մասին տեղեկացնում է ABC-ն:
«Մենք ունենք որոշ տեղեկություններ, ըստ որոնց՝ ինքնաթիռն ընկել է Հնդակական օվկիանոս»,-մեջբերում է հեռուստաալիքը բարձրաստիճան զինվորականի խոսքը: Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քառնին հայտարարել է, որ ինքնաթիռի որոնման գոտին կարող է ընդլայնվել մինչև Հնդկական օվկիանոս՝ ելնելով նոր տեղեկատվությունից: Ըստ որում նա չի ճշտել, թե ինչ նոր տվյալներ են ստացել ԱՄՆ-ի իշխանությունները:
Ինչպես հաղորդել են Պենտագոնի ներկայացուցիչները, ամերիկյան Kidd Էսկադրային ականակիրը, որն ավելի վաղ Մալայզիայի իշխանությունների խնդրանքով տեղաբաշխվել էր Մալակայի նեղուցի արևմտյան մասում, այժմ շարժվում է դեպի այն շրջան, որտեղ Հնդկական օվկիանոսը սահմանակցում է Անդամանյան ծովի հետ: Նավում գտնվում են ուղղաթիռներ, որոնք նույնպես կարող են մասնակցել որոնումներին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու