Յացենյուկի հետ հանդիպմանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել Կիևի և Մոսկվայի ուղղակի երկխոսության օգտին
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդես է եկել Մոսկվայի և Կիևի իշխանությունների միջև ուղղակի երկխոսություն հաստատելու օգտին: Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությանը, համապատասխան հայտարարությունը նա արել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի և հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ կայացած հանդիպմանը:
Դիմելով Ուկրաինայում և տարածաշրջանում բոլոր կողմերին, Պան Գի Մունը հորդորել է «լիցքաթափել իրադրությունը, մեղմել հռետորաբանությունը և գտնել ճգնաժամի խաղաղ կարգավորում»: Ընդսմին գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ իրադրության կարգավորմանն ուղղված հավաքական ջանքերում «պետք է գերակշռեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հակամարտությունների խաղաղ կարգավորման և մարդու իրավունքների լիակատար հարգման սկզբունքները, որոնք բովանդակում է ՄԱԿ-ի Կանոնադրությունը»:
Կիևի իշխանությունների ներկայացուցիչների հետ Պան Գի Մունի հանդիպումը տեղի է ունեցել համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստից քիչ անց: Ինչպես սպասվում է, մարտի 15-ին ԱԽ-ի քննարկմանը կդրվի ԱՄՆ-ի կողմից պատրաստված բանաձևի նախագիծը, որով աջակցություն է հայտնվում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Ինչպես նախօրյակին հայտարարել է Ավստրալիայի մշտական ներկայացուցիչ Հերի Քուինլենը, փաստաթուղթը հարկ է ընդունել մինչև Ղրիմի հանրաքվեն:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու