Ուկրաինան դատի է տվել Ռուսաստանին
Աշխարհ
Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց է հարուցել Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում՝ Մոսկվային խնդրելով ձեռնպահ մնալ այն բոլոր գործողություններից, որոնք կարող են սպառնալ ուկրաինացիների կյանքին և առողջությանը: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:
«Այդ որոշումները շատ կարևոր են, քանի որ այն ղեկավարները, որոնք ցուցում են տվել ագրեսիա սկսել Ուկրաինայի դեմ, պարզապես չեն հեռանա իրենց պաշտոններից, այժմ նրանք ստիպված կլինեն իրենց գործողությունների համար պատասխան տալ միջազգային օրենսդրությամբ՝ առանց վաղեմության ժամկետների»,-նշել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենոն:
Կիևի գանգատը թվագրված է մարտի 13-ով:
Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում Մոսկվային և Կիևին կոչ են արել ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից և Քաղաքացիական բնակչության իրավուքների կոնվենցիայի խախտումից՝ նշելով, որ գոյություն ունեցող իրավիճակը «միջազգային օրենսդրության լուրջ խախտումների մշտական սպառնալիք է ստեղծում»:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու