Սիրիացիները հնարավոր է` դառնան աշխարհում ամենամեծ թվով փախստականները
Աշխարհ
Սիրիական հակամարտությունը պատճառ է դարձել ավելի քան 9 միլիոն սիրիացիների` իրենց բնակավայրերից հեռանալուն: Այս մասին հայտնում են արաբական լրատվամիջոցները:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսը՝ նշել է, որ սիրիական հակամարտության երեք տարվա ընթացքում անհավանական մեծ մասշտաբով մարդկային դժբախտություններ են տեղի ունեցել առանց արյունահեղության դադարեցման գործում զգալի հաջողությունների:
«Հարևան երկրներում այժմ գտնվում են 2,5 միլիոն սիրիացիներ, սակայն մտավախություն կա, որ աշխարհում փախստականներ ունենալու թվով Սիրիայի ցուցանիշը շուտո վ կգերազանցի Աֆղանստանին», - նշել է Անտոնիո Գուտերեսը՝ ընդգծելով, որ երկրի ներսում ավելի քան 6.5 միլիոն քաղաքացիներ լքել են իրենց բնակավայրերը՝ ավելի անվտանգ վայրեր տեղափոխվելով: Տվյալներ կան նաև այն մասին, որ ընդհանուր առմամբ պատերազմի պատճառով Սիրիայի բնակչության 40 տոկոսը հեռացել է իր բնակավայրից: Գաղթականների մոտավորապես կեսը երեխաներ են:
Եռամյա հակամարտության ընթացքում սիրիացիները 65 հազար հայտ են ներկայացրել Եվրոպայում ապաստան գտնելու համար: Առավել շատ հայտերն ուղղվել են Շվեդիա և Գերմանիա:
Գուտերեսի խոսքով, սիրիական հակամարտության երեք տարվա ընթացքում զոհերի թիվն արդեն գերազանցել է 130 հազարը, որոնցից 10 հազարը երեխաներ են:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու