Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ ղեկավարները Վանում փակ հանդիպում են ունեցել
Աշխարհ
Վանում մարտի 14-ին ընթացող Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման շրջանակում մամուլի համար փակ դռների հետեւում հանդիպել են Ադրբեջանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովը եւ Մուհամեդ Ջավադ Զարիֆը: Այս մասին հաղորդում Է haqqin.az-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը:
Երկկողմ հանդիպումներից հետո տեղի կունենա նաեւ երեք երկրների ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպում, որտեղ կքննարկվեն երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանում եւ միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր:
Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել անցյալ տարի Նախիջեւանում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)