«Արևմուտքը ձգտում է հասնել Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների սկսվելուն». Քեմերոն
Աշխարհ
Արևմուտքը ձգտում է հասնել Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների սկսվելուն, իսկ եթե դրանք չսկսվեն, Ռուսաստանի նկատմամբ կկիրառվեն այնպիսի պատժամիջոցներ, ինչպիսք են ակտիվների սառեցումը եւ պաշտոնատար անձանց ուղևորությունների արգելքները: Այդ մասին մարտի 14-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, որը Լոնդոնում ներկա է եղել թագավորության արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի գործնական նախաճաշին:
Ինչպես ճշտել են վարչապետի դիվանատան ներկայացուցիչները, կողմերը քննարկել են «բրիտանաամերիկյան ընդհանուր դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբ»:
«Մենք ցանկանում ենք առաջընթաց տեսնել, մենք ցանկանում ենք, որ ռուսներն ու ուկրաինացիները միմյանց հետ խոսեն, իսկ եթե նրանք դա չանեն, ապա կլինեն հետևանքներ»,-նշել է Քեմերոնը:
Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղարն ասել է, թե Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շատ շնորհակալ է Ուկրաինայի ճգնաժամի հարցում «Եվրոպայի բռնած կոշտ դիրքի» համար:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու