Խարկովում բախումներն ու լարված իրավիճակը շարունակվել են ողջ գիշեր (տեսանյութ)
Աշխարհ
Ինչպես հայտնում է Украинская правда-ն, նախնական տվյալների համաձայն՝ Ուկրաինայի Խարկով քաղաքում սկսած խռովությունների հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 5 մարդ: Խարկովում բախումներ էին տեղի ունեցել ռուսամետ խարկովցիների ու «Աջ հատվածի» ակտիվիստների միջև։ Այդ մասին հաղորդում է «Շուստեր Live»-ը:
Մարզային ոստիկանությունում մամուլի ծառայության ղեկավար Նատալյա Զախարովան հաստատել է մահվան դեպքերը՝ նշելով, որ զոհվածները խաղաղ քաղաքացիներ են, այլ ոչ իրավապահ մարմինների աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Դոնեցկում ռուսամետ ակտիվիստները հարձակվել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող հանրահավաքի մասնակիցների վրա: Արդյունքում եղել են զոհեր ու վիրավորներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն