Ղրիմում անցկացվելիք հանրաքվեի համար դիտորդներ են գրանցվել 23 երկրից
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ղրիմում 23 երկրներից 135 դիտորդներ են գրանցվել, հավատարմագրվել են 169 լրատվամիջոցներից 623 լրագրողներ։ Այս մասին հայտարարել է Գերագույն խորհրդի հանրաքվեի նախապատրաստման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևը։
«Լրագրողները չպետք է խախտեն քվեարկության գաղտնիությունը, միջամտեն ընտրական գործընթացին և աշխատեն միայն հավատարմագրման առկայությամբ»,-հայտնել է Մալիշևը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական իրավունքի հարցով Եվրոպայի խորհրդի փորձագետները հայտարարել են, որ Ղրիմի կարգավիճակի հարցով մարտի 16-ին նախատեսված հանրաքվեն անօրինական է:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու