Ղրիմում մեկնարկել է պետական կարգավիճակի մասին հանրաքվեն (ուղիղ միացում)
Աշխարհ
Ղրիմի պետական կարգավիճակի մասին հանրաքվեի անցկացնման տեղամասերն արդեն բացվել են Սևաստոպոլում և Սիմֆերոպոլում: Այսօր Ղրիմի բնակաիչները հնարավորություն ունեն ընտրելու` միանալ Ռուսատանին, թե` ինքնավար մնալ: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Քվեաթերթիկները եռալեզու են՝ ռուսերեն, ուկրաիներեն, ղրիմ-թաթարերեն, պարունակում են երկու հարց ՝ «Կո՞ղմ եք Ղրիմի միացմանը Ռուսաստանին` Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի իրավունքի հիման վրա» և «Կո՞ղմ եք Ղրիմի Հանրապետության 1992թ.-ի Սահմանադրության վերականգնամանը և Ղրիմի կարգավիճակին, որպես Ուկրաինայի մի մաս»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունը չի ճանաչում հանրաքվե անցկացնելու որոշման լեգիտիմությունը, իսկ G8-ի Ռուսաստանի գործընկերները Ուկրաինայի իրավիճակի պատճառով պատրաստվում են հանդիպում անցկացնել G7 ձևաչափով՝ գագաթաժողովը Սոչիի փոխարեն անցկացնելով Լոնդոնում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու