Ուկրաինայի սահմանը ՌԴ-ի հետ փաստացի փակ է
Աշխարհ
Ինչպես հայտնում է Украинская правда-ն, այսօրվա դրությամբ` Ուկրաինայի սահմանը Ռուսաստանի Դաշնության հետ փաստացի փակ է: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
Նա ընդգծել է, որ հատկապես ուժեղացված է Լուգանսկի ու Խարկովի մարզերի սահմանների պաշտպանությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Չոպի սահմանային ջոկատները ձերբակալել են 33 ապօրինի ներգաղթյալի, որոնք փորձել են մի քանի խմբերով հատել սլովակիա-ուկրաինական սահմանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու