Հակերները համացանցում տեղադրել են « Ուդար» և «Բատկիվշինա» կուսակցության ներկայացուցիչների նամակագրությունը
Աշխարհ
«Anonymous» և «KiberBerkut» հաքերային խմբերը համացանցում տեղադրել են Ուկրաինայի «Ուդար» և «Բատկիվշինա» կուսակցության ներկայացուցիչների էլեկտրոնային նամակագրությունը: Այս մասին հակերները հայտնել են В Контакте և Facebook սոցիալական ցանցերի իրենց էջերում. հայտնում է itar-tass-ը:
Նամակագրության արխիվների բովանդակությունը պարունակում է կուսակցությունների առաջնորդների քննարկումները Կիևում, Լվովում, Դոնեցկում և Խարկովում տեղի ունեցող և ծրագրվող իրադարձությունների մասին:
Նամակներում, մասնավորապես, քննարկվել են Արևմտյան Ուկրաինայում բնակչության նկատմամբ տեղի ունեցող ուժային սադրանքները, որոնք իրականացվում են «Աջ հատված» ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչների կողմից:
«ԿիբեռԲերկուտ» կոչվող ուկրաինացի հաքերների խումբը շաբաթ գիշեր- լույս կիրակի կոտրել է ՆԱՏՕ-ի հիմնական տեղեկատվական ռեսուրսները, որոնք 12 ժամ շարունակ աշխատել են լուրջ խափանումներով:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու