Աբխազիան ճանաչում է Ղրիմի հանրաքվեի օրինական արդյունքները
Աշխարհ
Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հայտարարել է, որ Ղրիմում անցկացված հանրաքվեն ներկայացնում է ինքնավար հանրապետության ժողովրդի կամքը: Այս մասին հայտնում է interfax.ua-ն:
«Ղրիմի հանրաքվեն դասական օրինակ է այն առումով, որ ժողովրդի կամքն ու ազատ իրավունքը վեր է ամեն ինչից: Աբխազիան հարգում է ղրիմցիների կամքը, աջակցում, ընդունում և ճանաչում նրանց որոշումը»,-ընդգծել է Աբխազիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Ղրիմի հանրաքվեի արդյունքները չեն ընդունում և հանրաքվեն ոչ օրինական են համարում ԱՄՆ-ն, Ճապոնիան, ԵՄ-ն, Վրաստանը, Մեծ Բրիտանիան:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)