Մեծ Բրիտանիայի 5 ընտանիքը ավելի հարուստ են, քան երկրի բնակչության 20 տոկոսը
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի հինգ ամենահարուստ ընտանիքների միագումար կարողությունը գերազանցում է երկրի 20 տոկոս ամենաաղքատ բնակչության ունեցվածքը: Այդ մասին վկայում են Oxfam բարեգործական կազմակերպության տվյալները:
Կազմակերպության տվյալներով՝ ամենահարուստ ընտանիքների կարողությունը գնահատվում է գրեթե 47 մլրդ դոլար` ավելի շատ, քան 12,6 մլն բրիտանացիների միագումար միջոցները:
Oxfam-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիան դառնում է պառակտված ազգ: Նրանք կառավարությանը կոչ են արել տարեկան բյուջեն քննարկելու ընթացքում կենտրոնանալ ոչ թե հարկերի վճարումից խուսափելու խնդիրների, այլ պերճանքի առարկաների հարկը բարձրացնելու վրա:
Կազմակերպությունում ընդգծել են, որ Էլիտայի եկամուտներն ավելանում են այն դեպքում, երբ միլիոնավոր ընտանիքներ դժվարությամբ են ծայրը ծայրին հասցնում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու