«Ադրբեջանը վտանգավոր երկիր է ԱՄՆ-ի զինծառայողների համար». Պենտագոն
Աշխարհ
Պենտագոնն անվտանգ պետությունների ցուցակից հանել է ևս 15 երկրի, որոնցում ծառայության դիմաց ամերիկացի զինծառայողները հավելավճար կստանան իրենց աշխատավարձին: Դրանք են Արևելյան Թիմորը, Հայիթին, Լիբերիան, Օմանը, Ռուանդան, Տաջիկստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Սերբիան, Չեռնոգորիան: Այս մասին նշված է ԱՄՆ օդուժի կայքում:
Նշվում է, որ վերանայումն այս անգամ վերաբերել է նաև ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին: Պենտագոնի գնդապետ-լեյտենանտ Քեվին Նամանը հայտարարել է, որ Ադրբեջանում ծառայություն կատարող ԱՄՆ օդային ուժերի անձնակազմի աշխատավարձերում ոչ մի փոփոխություն չի կատարվելու, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է մնալ վտանգավոր երկրների ցուցակում:
Համաձայն այդ հայտարարության` ցուցակը հերթական անգամ վերանայվելու է հունիսի 1-ին, իսկ մինչ այդ Ադրբեջանն այնպիսի երկրների շարքում, ինչպիսին են Աֆղանստանը, Բուրունդին, Չադը, Ջիբութին, Էրիթրեյան, Եգիպտոսը, Սոմալին, Սիրիան և այլն, ամերիկացի զինծառայողների համար նախկինի նման համարվում է ոչ անվտանգ երկիր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու