Ռուսաստանի ԱԳ նախարարությունը առաջադրել է Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ կարգավորման իր պայմանները
Աշխարհ
Մոսկվան արտասահմանյան գործընկերների հետ պատրաստ է առանց հապաղելու ձեռնամուխ լինելու ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն աջակցելու ծրագրի ձևավորմանը: Այս մասին հաղորդել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունն առաջարկել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ կազմել Ուկրաինայի համար աջակցման կոմպակտ Խումբ այնպիսի կազմով, որն ընդունելի լինի Ուկրաինայի քաղաքական ուժերի համար: Նրանք առաջարկել են հետևյալ կետերը.
1. Ուկրաինայի չեզոք ռազմաքաղաքական կարգավիճակն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևում,
2. Ճանաչել իր ճակատագիրը որոշելու Ղրիմի իրավունքը՝ նրա բնակչության ազատ կամարտահայտման արդյունքներին համապատասխան,
Ուկրաինայի Գերագույն ռադան պետք է անհապաղ սահմանադրական ժողով գումարի բոլոր տարածաշրջանների ներկայացմամբ՝ նոր դաշնային սահմանադրություն նախապատրաստելու համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու