Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում Երևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունը Ուրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ Թրամփ Գերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնին Փաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը «ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցեր Վարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանը 

Հետաքրքիր և պատմական վայրեր, որոնք փակ են հասարակության համար (լուսանկարներ)

Աշխարհ

 1. «Լասկոյի քարանձավներ»

 Սա քարանձավների մի համալիր է, որը հայտնի է պալեոլիթի ժամանակաշրջանի ժայռանկարներով: Լասկոյի քարանձավները գտնվում են Ֆրանսիայի հարավ-արևմուտքում: Այնտեղ են պահպանվել ուշ պալեոլիթի արվեստի 900 ամենահիասքանչ օրինակները: Գիտնականների հաշվարկներով՝ այդ նկարները մոտ 17300 տարեկան են: Դրանք հիմնականում մեծ կենդանիների նկարներ են, որոնց մեծամասնությունը՝ դատելով օրգանական մնացորդներից, ապրել են այդ ժամանակաշրջանում և այդ տարածքներում: Քարանձավները, որոնք հասարակության համար փակ են 1963 թվականից, գտնվում են փլուզման եզրին՝ անհայտ ծագում ունեցող բորբոսի պատճառով: Մարդու ներկայությունը քարանձավում դիտարկվում է որպես պոտենցիալ վտանգ: Սովորաբար, այնտեղ մտնում են միայն անվտանգության աշխատակիցները, շաբաթը մեկ անգամ, այն էլ՝ մի քանի րոպեով: 1979 թվականին Լասկոյի քարանձավները ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում՝ Ֆրանսիայի Վեզերի հովտի այլ պատմական տարածքներով հանդերձ:

2. «Պովեգլիա» 

Պովեգլիան Վենետիկի հարևանությամբ գտնվող շատ փոքր կղզի է, որտեղ բնակվում են հոգիներ: Պովեգլիան գտնվում է Իտալիայի հյուսիսում՝ Վենետիկի և Լիդոյի միջև: Դարերի ընթացքում այս կղզին եղել է աքսորավայր, ամրոց և ապաստարան՝ հիվանդների ու մահացածների համար: 1348 թվականին Վենետիկում գլուխ բարձրացրեց այտուցային ժանտախտը և այդ պատճառով Պովեգլիան, ինչպես նաև այլ փոքր կղզիներ դարձան հիվանդների մեկուսարան: Վախենալով հիվանդության տարածումից, Վենետիկն իր քաղաքացիներից շատերին, ովքեր ունեին հիվանդության ախտանիշներ, աքսորեց կղզի: Կղզու կենտրոնում այրում էին մահացածներին և հաճախ մահացողներին, որոնց պատահմամբ դիակի տեղ էին դնում: Նման կրակներ էին վառվում նաև 1630 թվականին, երբ «սև մահը» կրկին անցավ քաղաքի վրայով: 20-րդ դարում կղզին կրկին օգտագործվեց որպես կարանտինային կայան, սակայն 1922 թվականին կղզին վերածեցին հիվանդանոցի՝ հոգեկան հիվանդների համար: Հիվանդանոցը գործեց մինչև 1968 թվականը, որից հետո այն փակվեց և դարձավ անմարդաբնակ: Այդ կղզին հայտնի է պատերազմի և ժանտախտի զոհերի հոգիների մասին լեգենդներով: Ամենահայտնի լեգենդներից մեկը հոգեբուժարանի հոգեկան հիվանդ բժշկի մասին լեգենդն է, ով անդամահատում և կտտանքների էր ենթարկում իր հիվանդերին: Այսօր կղզին փակ է, ինչպես բնիկների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Վերջին տարիներին իտալական շինարարական ընկերությունները փորձել են վերականգնել հիվանդանոցի շենքը, սակայն անսպասելի, առանց պատճառի դադարեցրել են աշխատանքները:

3. Վատիկանի գաղտնի արխիվները 

Վատիկանի գաղտնի արխիվը գտնվում է Վատիկանում և հանդիսանում է Պապի գահակալության տարիներին կայացրած որոշումների և օրենքների պահոց: Վատիկանի արխիվները պաշտոնապես գաղտնի չեն համարվում, յուրաքանչյուր ոք կարող է նախօրոք ներկայացնել հարցում, պահանջել այս կամ այն փաստաթուղթը, բայց երբեք չի կարող մտնել արխիվ: Միակ փաստաթղթերի ձևը, որ հնարավոր չէ պահանջել, դա դեռ 75 տարվա հնություն չունեցող փաստաթղթերն են (այս կարգը գործում է դիվանագիտական և կառավարական տեղեկատվության պաշտպանության համար): Վատիկանի գաղտնի արխիվի մուտքը Վատիկանի առաքելական գրադարանի մոտ է, որը գտնվում է Սուրբ Պետրոսի հրապարակում: Մուտք դեպի արխիվ թույլատրվում է մի քանի հատուկ աշխատակցի: Արխիվում գտնվում են նաև պետական փաստաթղթեր և գրքեր, որոնք եկեղեցին հավաքել է դարերի ընթացքում: 17-րդ դարում Պավել 5-րդ Պապի հրամանով, Վատիկանի գաղտնի արխիվը առանձնացվեց առաքելական գրադարանից և դարձավ դժվար հասանելի գիտնականների համար: Մինչև 1881 թվականը արխիվն ամբողջությամբ փակ էր հասարակության համար, սակայն Լև 13-րդ Պապը բացեց այն հետազոտողների համար, որոնցից հազարավորներն ամեն տարի ուսումնասիրում էին արխիվի փաստաթղթերը: «Վատիակնի գաղտնի արխիվ» անվան մեջ «գաղտնի» բառը չի նշանակում կոնֆեդենցիալ, այն մոտ է «անձնական» բառին, ինչը ենթադրում է, որ արխիվը Պապի անձնական սեփականությունն է և չի պատկանում Հռոմի ոչ մի ենթակառույցին: «Գաղտնի» բառը լայնորեն կիրառվում է նման արտահայտություններում, օրինակ, «գաղտնի ծառա», «գաղտնի գինեգործ», «գաղտնի քանդակագործ» կամ « գաղտնի քարտուղար», բառն օգտագործվում էր բարձր դիրքն ընդգծելու համար, մոտավորապես այսօրվա «VIP»-ի նման: Վատիկանի գաղտնի արխիվը զբաղեցնում է 84 կմ դարակներ: Այն փաստաթղթերը, որոնք դեռևս 75 տարեկան չեն, անհասանելի են կառավարչական և դիվանագիտական տեղեկատվության պաշտպանության համար: Նրանց համար, ովքեր ցանկանում են ստուգել փաստաթղթի առկայությունն արխիվում, գոյություն ունեն ինդեքսներ:

 4. Ակսումի Սիոնա եկեղեցի 

Այս եկեղեցում պահվում են շատ կարևոր ավետարանչական գրքեր և սուրբ իրեր: Այստեղ է գտնվում ավետարանչական շատ կարևոր բնօրինակ՝ Վկայության Տապանակը, որն ըստ պատմության, բերվել է Էֆիոպիու Մենելիկ 1-ինի կողմից, այն բանից հետո, երբ նա այցելեց իր հորը՝ Սողոմոն թագավորին: Վկայության Տապանակին՝ սրբության մասունք համարվելու պատճառով, արգելված է նայել կամ մոտենալ: Այդ իրավունքն ունեն միայն ընտրյալ կուսակրոն հոգևորականները:

5. Ցյանսուում գտնվող պետական անվտանգության կրթական թանգարան. Այս թանգարանը կոչվում է Լրտեսների թանգարան, ընդ որում այնքան գաղտնի, որ օտարերկրացիները չեն կարող մտնել այնտեղ: Չինաստանի Ցյանսու քաղաքում գտնվող պետական անվտանգության կրթական թանգարանը, չինական լրտեսության պատմության գաղտնի փաստաթղթերի պահպանման վայր է համարվում: Այնտեղ կան 1927-1980 թվականների փաստաթղթեր և սարքավորումներ: 1927 թվականին հիմնվել է Կոմունիստական կուսակցության կենտրոնական խորհրդին առընթեր լրտեսության ստորաբաժանումը: Թանգարանում են գտնվում նաև ատրճանակներ, գնդացիրներ, որոնք նման են շրթներկի, փոքր տեսախցիկներ, գաղտնալսելու սարքեր, փուչ մետաղադրամներ, որոնք օգտագործվում են փաստաթղթեր և քարտեզներ թաքցնելու համար: Մարդիկ կարող են մտնել թանգարան, միայն այն դեպքում, եթե ծնունդով Չինաստանից են: Թանգարանը փակ է բոլոր օտարերկրացիների համար:

 

6.Նիիհաու 

Նիիհաուն Էկզոտիկ և հեքիաթային գեղեցկություն ունեցող կղզի է, որը բնիկների մշակույթը և վայրի բնությունը պահպանելու նպատակով փակված է զբոսաշրջիկների համար: Նիիհաուն բնակելի Հավայան կղզիներից հետո 7-րդն է մեծությամբ: Այդ կղզու վրա չկան ասֆալտապատ ճանապարհներ: Այնտեղ չկան նաև խանութներ, ռեստորաններ, էլեկտրաէներգիա և ներքին կոյուղիներ: Մյուս կողմից, Նիիհաու կղզում գտնվում է Հավայան կղզիների միակ դպրոցը, և այն միակն է երկրում, որը հոսանք է ստանում արեգակի էներգիայով: Էլիզաբեթ Սինկլերը գնել է այս կղզին 1864 թվականին Հավայան թագավորությունից, և այդ կղզու մասնավոր սեփականության իրավունքն անցել է իր ժառանգներին՝ Ռոբինսոնների ընտանիքին: 1915 թվականին Սինկլերի թոռը՝ Օբրի Ռոբինսոնը, փակեց կղզին այցելուների համար՝ տեղացիների մշակույթը և վայրի բնությունը պահպանելու նպատակով: Նույնիսկ կղզու բնակիչների բարեկամները կարող են այցելել նրանց միայն հատուկ թույլտվությամբ: Այսօր կղզի սեփականատերերից, բնակիչների բարեկամներից և ԱՄՆ-ի ռազմածովային խորհրդի ներկայացուցիչներից, Կառավարության մարմիններից և հատուկ հրավիրված հյուրերից բացի ոչ ոք չի կարող այցելել: Կղզում շատ հազվադեպ իրականացվում է ուղղաթիռներով երթ, երբեմն էլ՝ թույլատրվում է քայլել ափով, սակայն արգելված է մոտենալ տեղացիներին:

7.«Պայն Գեպ»

Պայն Գեպը միակ «արգելված» վայրն է Ավստրալիայում: Այն հանդիսանում է արբանյակների դիտման և կառավարման պաշտպանական բազա, որը գտնվում է Ավստրալիայի կենտրոնում գտնվող Ալիս-Սպրինգս քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք: Բազան Ավստրալիայի և ԱՄՆ-ի ենթակայության տակ է: Կառուցը բաղկացած է ալեհավաքները պաշտպանող մեծ հաշվողական համալիրից: Բազայում աշխատում են 800 աշխատակից: Այդ տարածքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ բազան վերահսկվում է Ամերիկայի լրտես-արբանյակների կողմից, երբ նրանք անցնում են երկրագնդի 1/3 մասը, և ներառում են Չինաստանի, Ռուսաստանի մի մասը և Մերձավոր Արևելքի նավթի հանքերը: Կենտրոնական Ավստրալիան ընտրվել է այդ բազայի տեղակայման վայր, քանի որ այն գտնվում է շատ հեռու և լրտեսական նավերը չեն կարողանում որսալ ազդանշանը:

 8. Դիմոնայում գտնվող ատոմային հետազոտությունների կենտրոն 

Անապատում տեղադրված ատոմային հետազոտությունների կենտրոնն Իսրայելինն է, գտնվում է Նեգև անապատում, մոտավարապես Իսրայելի Դիմոնա քաղաքից 30 կմ հարավ-արևելք: Նրա կառուցումը սկսվել է 1958 թվականին' Ֆրանսիայի օգնությամբ: Կառույցի մասին տեղեկատվությունը գաղտնի է: Սակայն 1986 թվականին Մորդեհեյ Վանունուն՝ Իսրայելի հայտնի միջուկային մասնագետը, ով աշխատում էր Դիմոնայի ատոմային հետազոտութան կենտրոնում, փախավ Մեծ Բրիտանիա և լրատվամիջոցներին հայտնեց Իսրայելի ատոմային ծրագրի գոյության որոշակի ապացույցներ և գաղտնիքներ, ինչպես նաև բացատրեց յուրաքանչյուր կառույցի առաքելությունը, և պատմեց ատոմային տեղակայման տակ գտնվող ստորգետնյա գաղտնիկառույցների մասին: 2012 թվականի հունվարին ԶԼՄ-ներում հայտնվեց հաղորդագրություն, ըստ որի ատոմային էներգիայի իսրայելական խորհուրդը որոշել է ժամանակավորապես դադարեցնել հետազոտական կենտրոնի աշխատանքները: Այդ որոշման ընդունման հետևում, ըստ խորհրդի հայտարարության, կանգնած է Իրանի կողմից ահագնացող հարձակման վտանգը: 2012 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին, հայտնի դարձավ, որ «Համասը» ռմբակոծել է Դիմոնան, ավելի կոնկրետ, Դիմոնայում գտնվող ատոմային հետազոտությունների կենտրոնը, բայց օբյեկտը չի վնասվել: Կենտրոնի վրայի օդային տարածքը փակ է բոլոր ինքնաթիռների համար: Կենտրոնը գտնվում է ուժեղացված վերահսկողության տակ և շրջապատված է պարիսպներով:

9. Իսե տաճար 

Իսեի տաճարը, որը իրականում իրենից ներկայացնում է ավելի քան 100 տաճարների համադրություն, համարվում է Ճապոնիայի ամենասուրբ տաճարը: Այն նվիրված է արևի աստվածություն Ամատերասուին և գոյություն ունի Ք.ա. 4 թվականից սկսած: Ենթադրում են, որ գլխավոր տաճարում է գտնվում Ճապոնիայի պատմության ամենակարևոր իրերից մեկը՝ Նաիկը (հայելի, որը, համաձայն ճապոնական դիցաբանության, միշտ գտնվել է Ճապոնիայի միապետի մոտ): Իսե տաճարը բաղկացած է 2 գլխավոր սրբատեղիից և 125 լրացուցիչ սրբավայրից: Տաճարը ամեն 20 տարին մեկ ավերվում է և վերակառուցվում՝ հետևելով Շինտոյի մահվան և վերածննդի գաղափարին (հաջորդ վերակառուցումը կլինի այս տարի): Այստեղ թույլատրված է մտնել միայն նրանց, ովքեր տաճարի հոգևորական են և միաժամանակ Ճապոնիայի թագավորական ընտանիքի անդամ: Սրբատեղին համարվում է սինտոիզմի ամենասուրբ և ամենակարևոր վայրերից մեկը: Մուտքը սրբատեղի խստիվ արգելվում է: Միակ մարդն, ով կարող է մտնել սրբատեղի, համարվում է քահանան, ով պետք է լինի ճապոնական կայսերական ընտանիքի անդամ: Հասարակ մարդկանց չի թույլատրվում տեսնել կենտրոնական շինությունների ծղոտով ծածկված կտուրները: Ամեն 20 տարին մեկ, Իսե տաճարի 2 գլխավոր շինությունները վերակառուցվում են: Նայկու կամ «Ներքին տաճար» և Գեկու կամ «Արտաքին տաճար» շինությունները վերակառուցվում են մոտ 1000 տարի առաջ արված գծագրերի համաձայն: Վերակառուցման այդ սովորույթը սինտո հավատքի մասն է կազմում: Դա նաև հին տեխնոլոգիաների՝ գալիք սերունդներին փոխանցելու միջոց է:

10. Մետրո-2

Ռուսաստաում, ենթադրյալ, գոյություն ունեցող ստորգետնյա մետրոյի համակարգ Մետրո-2-ը գտնվում է Մոսկվայում, դա գաղտնի մետրոյի ոչ պաշտոնական անվանումն է, որն անցնում է Մոսկվայի հասարակական մետրոպոլիտենին զուգահեռ: Համակարգը կառուցվել է, կամ նրա կառուցումը սկսվել է Իոսիֆ Ստալինի օրոք, և այն ՊԱԿ-ի գրառումներում գրանցված էր Д-6 կոդի տակ: Ենթադրաբար, Մետրո-2-ը գտնվում է ՌԴ նախագահի և Պաշտպանության նախարարության հատուկ ծրագրերի վարման հատուկ օբյեկտների ծառայության ենթակայության ներքո: Ըստ լուրերի՝ Մետրո-2-ի երկարությունը գերազանցում է գործող հասարակական մետրոյի երկարությանը: Ասում են, որ այնտեղ կա 4 ուղի, որոնք գտնվում են 50-200 մետր խորության վրա: Ենթադրվում է, որ Մետրո-2-ը միացնում է Կրեմլը անվտանգության դաշնային ծառայության գլխամասին, Վնուկովո-2 կառավարչական օդանավակայանին և Ռամենիկի շրջանի մոտ գտնվող ստորգետնյա քաղաքի հետ, նաև ազգային նշանակություն ունեցող այլ օբյեկտների հետ: Ցավոք, ամբողջ ինֆորմացիան կրում է սպեկուլյատիվ բնույթ և հաստատված չէ նկարներով: Բացի այդ, տարբեր հաղորդագրություների միջոցով պարզ է դառնում, որ հենց այդ հասցեատերերն են կառուցել Մետրո-2-ը, և պնդում են, որ տեսել են Մետրո-2-ը, սակայն ոչ մեկ ստույգ չի կարողացել ասել, թե որտեղ է գտնվում այն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակումԵրևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունըՈւրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ ԹրամփԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնինՓաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համարՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցերՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանըՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԱրցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է ԿիպրոսՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀռոմՄարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութինԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համարԱշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելՀարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ250 մլն եվրո նոր վարկ՝ ՀՀ-ի համար. Մոսկվան սպառնացել է միջուկային զենքով (տեսանյութ) Ուկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբ
Ամենադիտված