Պուտինը ստորագրել է Ղրիմն անկախ հանրապետություն ճանաչելու մասին հրամանագիրը
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ղրիմի Հանրապետության ճանաչման մասին» հրամանագիր է ստորագրել: Այս մասին հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:
«Հաշվի առնելով Ղրիմի ժողովրդի կամքն ու ազատ իրավունքը` համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որը տեղի է ունեցել 2014-ի մարտի 16-ին, Ղրիմի Հանրապետությունը ճանաչել որպես անկախ և ինքնիշխան պետություն: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրվանից»,-նշված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 15:00-ին նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդես կգա պատգամավորների, Դաշնության խորհրդի անդամների, երկրի մարզերի ղեկավարների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջ՝ կապված Ղրիմի ու Սևաստոպոլի հանրաքվեի ու ՌԴ կազմում ներառվելու նրանց ցանկության հետ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու