ՆԱՏՕ-ն դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի հետ. Ռասմուսեն
Աշխարհ
ՆԱՏՕ-ն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ վերագնահատում է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները: Այդ մասին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մենք այժմ վերաիմաստավորում ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները,- նշել է նա:- Մենք արդեն որոշել ենք դադարեցնել պրակտիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ: Իսկ երբ դաշինիք անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպեն ապրիլի 1-ին և 2-ին, նրանք կվերանայեն Ռուսաստանի հետ մեր բոլոր կապերը»:
«Մենք պլանավորում էինք ծովում համատեղ գործողություն անցկացնել ամերիկյան այն նավի անվտանգությունն ապահովելու նպատակով, որի վրա ոչնչացվելու է Սիրիայի քիմիական զենքը,- հիշեցրել է Ռասմուսենը:- Մենք դա կանենք, բայց Ռուսաստանը գործողությանը չի մասնակցի: Սա համագործակցության դադարեցման օրինակներից մեկն է»:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Ռասմուսենը Բրյուսելում Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պատոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, թե Ուկրաինան և ՆԱՏՕ-ն հավաստել են ռազմական համագործակցությունն ընդլայնելու և Ուկրաինայի ռազմական հնարավորությունները զարգացնելու մտադրությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու