ԵՄ-ն ՌԴ-ին կոչ է անում չմիավորել Ղրիմը
Աշխարհ
Եվրամիության անդամ երկրների առաջնորդները կոչ են անում Ռուսաստանի իշխանություններին չմիավորել Ղրիմը ՌԴ-ին և քայլեր ձեռնարկել' իրավիճակի լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
«Մենք կոչ ենք անում ՌԴ ղեկավարներին' Ղրիմի միավորման քայլեր չձեռնարկել, և աշխատանքներ տանել' իրավիճակի լարվածությունը մեղմելու համար»,-ասել է Էշթոնը: Նա հույս է հայտնել, որ որոշումը, որը կընդունի Ռուսաստանը, ճշմարիտ կլինի, և մենք կհետևենք ճգնաժամի հաղթահարմանը:
Միաժամանակ եվրոպական արտաքին քաղաքական հարցերի ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ն բազմիցս է կարևորել Ուկրաինայի և ՌԴ-ի միջև լավ ու ամրապնդված հարաբերությունների առկայությունը, որը համարվում է կարևոր հարևան և առևտրային գործընկեր:
Պատժամիջոցները կիրառվում են ի պատասխան պաշտոնական Մոսկվայի' ուկրաինական ճգնաժամի ընթացքում իրականացրած գործողությունների: Մարտի 16-ին Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքներով տեղի բնակիչների 96 տոկոսը քվեարկել է ՌԴ-ին միավորվելու օգտին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու