Պետդուման հայտարարություն է ընդունել Ղրիմի իրադրության վերաբերյալ
Աշխարհ
Պետդուման մարտի 18-ին հայտարարություն է ընդունել «Ղրիմի իրադրության վերաբերյալ»: Հայտարարության նախագիծն առաջադրվել էր նախօրյակին խորհրդարանական բոլոր չորս խմբակցությունների ղեկավարների և պալատի խոսնակ Սերգեյ Նառիշկինի անունից, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հայտարարության տեքստում խորհրդարանի ստորին պալատն աջակցություն է հայտնում Ռուսաստանի հետ վերամիավորվելու Ղրիմի ժողովրդի ձգտմանը: «Ողջունելով Ղրիմի Հանրապետությունը և Սևաստոպոլ քաղաքը ՌԴ-ի կազմ մտցնելու օգտին 2014 թվականի մարտի 16-ի հանրաքվեում Ղրիմի ժողովրդի կամաարտահայտումը, Պետդուման ելնում է այն բանից, որ Ղրիմի տարածքում գործող պետական իշխանության մարմինները կպահպանեն հանրապետության միջկրոնական հաշտությունն ու լեզվական բազմազանությունը»,-ասված է փաստաթղթում:
Իրենց կողմից պատգամավորները հավաստացնում են, որ անցումային շրջանում «կնպաստեն Ղրիմի սոցիալ-տնտեսական զարգացմանը և նրա բնակչության բարեկեցությանը»:
«Պետդուման կնպաստի Ղրիմի տարածքում գտնվող բոլոր անձանց անվտանգության ապահովմանը՝ անկախ նրանց քաղաքացիությունից, ազգությունից, լեզվական ու կրոնական պատկանելությունից, կօժանդակի նրանց օրինական իրավունքների ու ազատությունների պահպանմանը»,- ընդգծվում է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու