Ուկրաինայում պատերազմ սկսվելու իրական վտանգ կա. Տուրչինով
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը զորահավաք հայտարարելու մասին հրամանի անհրաժեշտությամբ` դիմել է ուկրաինացիներին: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
«Ուկրաինայի իշխանությունները կանեն ամեն ինչ` Ռուսաստանի հետ կոնֆլիկտը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, սակայն ուկրաինական պետության համար պատերազմի վտանգը մեծ է և տեսանելի: Այդ պատճառով ես ստորագրել եմ մասնակի զորահավաքի մասին հրամանագիրը. այդ որոշումն ընդունել է մեր խորհրդարանը»,-ասել է Տուրչինովը։
Տուրչինովը նաև նշել է, որ Ուկրաինան պատրաստ է պաշտպանել իր երկրի ամբողջականությունը:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին կայացել էր Ղրիմի հանրաքվեն, որի ընթացքում ղրիմցիների 96.77%-ը կողմ էր արտահայտվել Ռուսաստանին միանալուն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն