Առնվազն 15 մարդ է զոհվել Աֆղանստանում կատարված ահաբեկչական գործողության հետևանքով
Աշխարհ
Աֆղանստանի հյուսիսում իրականացված հզոր պայթյունը հանգեցրել է առնվազն 15 մարդկային զոհի, ևս 27-ը վերքեր է ստացել: Այդ մասին մարտի 18-ին հաղորդել է բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան:
Պայթյունը որոտացել է Աֆղանստանի Ֆարյաբի նահանգի Մեյմենե քաղաքի շուկաներից մեկում:
Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայում, որում գտնվում էր մահապարտ ահաբեկիչը:
Առայժմ խմբավորումներից ոչ մեկը չի ստաձնել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը. հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)