Վիեննայում «վեցնյակի» և Իրանի բանակցություններն սկսվել են Էշթոնի և Զարիֆի երկկողմ հանդիպմամբ
Աշխարհ
«Վեցնյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն ու Գերմանիան) և Իրանի միջև բանակցությունների երկրորդ՝ Վիեննայի փուլը, մարտի 18-ին մեկնարկել է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի երկկողմ հանդիպմամբ:
«Նրանք կառուցողական հանդիպում են անցկացրել այսօրվա բանակցությունների նախապատրաստման շուրջ»,-հայտնել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայքլ Մանը:
Պլանավորվում է, որ Էշթոնն առաջիկա րոպեներին կոորդինացիոն նիստ կանցկացնի «վեցնյակի» քաղաքական տնօրենների հետ, ինչից հետո կկայանա լիագումար նիստը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)