ՄԱԿ-ի բանագնացն Իրանի կառավարությանը կոչ է արել օգնել լուծելու սիրիական ճգնաժամը
Աշխարհ
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Ախդար Իբրահիմին Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջաուադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ Իրանի կառավարությանը կոչ է արել օգնել սիրիական ճգնաժամը լուծելու քաղաքական ճանապարհով և վերջ դնել մարդկանց ողբերգությանը: Այս մասին հաղորդում են արաբական լրատվամիջոցները:
Իբրահիմին նաև հաստատել է Թեհրանի դրական դերը տարածաշրջանի զարգացման, հատկապես Սիրիային վերաբերող հարցերում: Մուհամմադ Ջաուադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի դռները մշտապես բաց են Իբրահիմիի առջև և ողջունել է նրա ջանքերը Սիրիայում խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ: Իրանի արտգործնախարարի օգնական Հուսեյն Ամիր Աբդ ալ Լահիանն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը սիրիական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ 4 կետերից բաղկացած ծրագիր է մշակել, որոնք պետք է քննարկվեն Ախդար Իբրահիմիի հետ: Նախատեսված առաջարկի մանրամասները, սակայն, չեն նշվել:
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգային հատուկ բանագնաց Ախդար Իբրահիմին մեկնել է Թեհրան՝ քննարկելու սիրիական ճգնաժամի զարգացումները և ժնևյան համաժողովի վերաբերյալ հարցեր: Երկօրյա այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Իրանի նախագահի և վարչապետի հետ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու