Լիբիայում եռօրյա սուգ է հայտարարվել
Աշխարհ
Լիբիան մարտի 18-ից երկրում պաշտոնապես եռօրյա սուգ է հայտարարել Բենղազի քաղաքում տեղի ունեցած պայթյունից զոհվածների հիշատակին. հաղորդում է լիբիական ԼԱՆԱ գործակալությունը:
Վերջին տվյալներով` Բենղազի քաղաքում ականապատ մեքենայի պայթյունից 13 մարդ է զոհվել: Լիբիայի ժամանակավոր վարչապետ Աբդ ալ Ալ լահ աս Սունին հայտարարել է, որ կառավարությունը արագորեն միջոցներ է ձեռնարկում վտանգավոր իրավիճակը վերահսկելու ուղղությամբ: Նա ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին: Լիբիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Մահմուդ Աբիդը նշել է, որ Հաուարի հիվանդանոցն ընդունել է 13 զոհի և 23 վիրավորի: Ռազմական աղբյուրներն ավելի վաղ հաստատել էին, որ Բենղազի քաղաքում ռազմական դպրոցի առջև ականապատ մեքենայի պայթյունից 9 մարդ զոհվել է, ևս 20-ը վիրավորվել է:
Մուամար Քադաֆիի իշխանության տապալումից 2,5 տարի անց Լիբիայի նոր իշխանություններին չի հաջողվում երկրում կարգուկանոն հաստատել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն