Համացանցում հայտնվել են նոր ձայնագրություններ. Էրդողանը հանձնարարել է աշխատանքից հեռացնել հայտնի լրագրողների
Աշխարհ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մամուլի աշխատանքներին միջամտելու նոր սկանդալային ձայնագրություններ են հայտնվել համացանցում: Այս մասին հայտնում է թուրքական internethaber.com լրատվական կայքը:
Համացանցում տարածված հեռախոսազրույցների ձայնագրություններում Էրդողանը Star Medya Grup ընկերության նախագահ Մուստաֆա Քարաալիօղլուին հանձարարարում է իրեն և թուրքակական կառավարությանը քննադատելու համար «շուտափույթ կերպով» աշխատանքից հեռացնել Star թերթի նախկին թղթակիցներ, լրագրող Մեհմեթ Ալթանին և պահպանողական գրող Հիդայաթ Շևքաթլը Թուքսալին:
Նշվում է, որ հեռախոսազրույցում Քարաալիօղլին հնազանդորեն համաձայնել է և ասել. «Այո, կզբաղվեմ այդ հարցով»:
Համացանցում ավելի վաղ ևս հայտնվել էին Էրդողանի հեռախոսազրույցների ձայնագրություններ, որոնցում Թուրքիայի վարչապետը գրաքննության հրահանգներ էր տվել HaberTurk լրատվական գործակալությանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն