Ռուսաստանն այլ գործընկերներ կգտնի` ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների դեպքում
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից տնտեսական պատժամիջոցների դեպքում Ռուսաստանն այլ գործընկերներ կգտնի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եթե մեր տնտեսական գործընկերներից մեկն աշխարհի մի անկյունից պատժամիջոցներ կիրառի, մենք մեր ուշադրությունն աշխարհի այլ մասերում գտնվող այլ գործընկերների վրա կսևեռենք: Աշխարհը միաբևեռ չէ, մենք կկենտրոնանանք այլ տնտեսական գործընկերների վրա»,-ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հնարավոր տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ անընդունելի են, և Ռուսաստանը հետագայում էլ մտադիր է ԵՄ-ին տնտեսական համագործակցություն առաջարկել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն