Սիմֆերոպոլում դիպուկահարների կրակոցներից երկու մարդ է զոհվել
Աշխարհ
Սիմֆերոպոլում երեքշաբթի ուշ երեկոյան Սիմֆերոպոլում մարտի 18-ին երկու մարդ է զոհվել և ևս երկուսը՝ տուժել դիպուկահարի կրակոցներից: Այս մասին հայտնում է Ղրիմի ներքին գործերի նախարարությունը:
Ավելի վաղ Kryminform գործակալությունը՝ վկայակոչելով Ղրիմի ոստիկանությանը, հաղորդել էր, որ մահացել ինքնապաշտպանության ուժերի մի մարտիկ և վիրավորվել երկու քաղաքացի:
Սակայն, Ղրիմի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ սպանվել են երկուսը՝ ինքնապաշտպանության ուժերի մի մարտիկ և ուկրաինական զորամասի մի զինծառայող:
«Ըստ նախնական տվյալների` կրակոցներ են հնչել միևնույն վայրից երկու ուղղություններով: Անհայտ անձինք կրակել են կիսակառույց շինության պատուհանից, ուժերի ներկայացուցիչների վրա, որոնք ստուգում էին այդ շենքում զինված մարդկանց ներկայության մասին ազդանշանը »,-ասվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու