Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ուկրաինայում Ռուսաստանի լիազոր ներկայացուցչին
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria. ru-ն, Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ուկրաինայում Ռուսասատանի լիազոր ներկայացուցիչ Անդրեյ Վորոբյովին ընդդեմ ՌԴ կողմից Ղրիմի ճանաչման և նրա հետ պայմանագրի կնքմանը Սևաստոպոլ քաղաքի հետ միասին ՌԴ կազմի մեջ ընդգրկվելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է ուկրաինական ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի նմանատիպ գործողությունները չեն համապատասխանում այլ պետությունների տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության, ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին:
Նշվում է, որ ուկրաինական կողմը ՌԴ-ի նշված գործողությունները գնահատում է որպես անեքսիայի ակտ և «կտրականապես ժխտում է Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության տարածումը նրա կողմից բռնազավթված Ուկրաինայի տարածքի վրա և իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել՝ միջազգային օրենքին և Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու