Արևմուտքի ճնշումը լուրջ ազդեցություն կգործի Ռուսաստանի վրա, բայց Մոսկվան չի նահանջի. Իվանիշվիլի
Աշխարհ
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այն կարծիքին է, որ Ռուսաստանը, չնայած Արևմուտքի ճնշմանը, չի նահանջի Ղրիմի վերաբերյալ իր որոշումից:
«Կարծում եմ, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, և դա պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով, սակայն Ղրիմի հարցում Ռուսաստանը ոչ մի քայլ չի նահանջի և, ի պատասխան Արևմուտքի ճնշման, կօգտագործի իր բոլոր ռեսուրսները»,- հայտարարել է Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
Նա նշել է, որ առաջիկա օրերին ու շաբաթներին պայքար կընթանա Արևմուտքի և Ռուսաստանի ռեսուրսների միջև: «Կարծում եմ, որ Ղրիմում Ռուսաստանի գործողություններին Արևմուտքի հակազդումը կլինի չափավոր, ավելի ուժեղ, քան Վրաստանի 2008 թվականի իրադրությանը, բայց ոչ բավականաչափ արմատական՝ Ուկրաինայի մնացած տարածքում կամ այլ երկրներում իրադրության էսկալացում թույլ չտալու համար»,-ասել է Իվանիշվիլին:
Նրա կարծիքով՝ «Արևմուտքի ճնշումը լուրջ ազդեցություն կգործի Ռուսաստանի վրա, քանի որ նրա ռեսուրսներն անսահման չեն», հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու